Արդեն քանի օր է՝ հայկական տիրույթում տեսանյութեր են տարածվում, որոնցում ներկայացվում է, թե Ստեփանակերտում հայեր կան, որոնք ապրում են խաղաղ ու երջանիկ։ Դրանցից մեկում Ադրբեջանի կողմից պարետ նշանակված Սարգիս Գրիգորյանը կնոջ հետ անկաշկանդ քայլում է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ճեմուղում։ Ակնհայտ է, որ մարդը, որ Արցախի հայաթափումից և ցեղասպանվելուց անմիջապես հետո նշանակվեց «Խանքենդիի» (հենց իր՝ Գրիգորյանի խոսքերն են) պարետ, իրեն այդքան անվտանգ կզգա։
Փաստ է, սակայն, որ նման պրոպագանդան լավ տեղ չի տանում։
Մանրամասները՝ տեսանյութում։