ՀՀ ԱԺ-ն այսօր հերթական նիստի ավարտին քվեարկության դրվեին նախորդ օրերին քննարկված նախագծերը։
71 կողմ, 25 դեմ ձայներով ԱԺ-ն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Այսպիսով 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 723 մլրդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրլն 613 մլրդ դրամ: Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրլն 206 մլրդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ:
Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6 տոկոսը: