Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:36 07-12-2023

Արցախի փոստը ևս թալանե՞լ են

«Ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախի փոստային գրասենյակի հաշվապահն ու պետը գլխադասային ու փոստային մասնաճյուղերի դրամարկղների ողջ պարունակությունը՝ մեկ պարկ կանխիկ գումար, տեղափոխել են Հայաստան, ու մինչ օրս ոչ մի ծպտուն չկա: Գուցե դրամով լեցուն այս պարկն էլ է արժանացել Արցախբանկի Մարտունու մասնաճյուղի չարաբաստիկ ճակատագրին»,- Ֆեյսբուքում այսօր գրել է ԱՀ ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Մարսել Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչքանով է հավաստի նման տեղեկատվությունը։

«Ես իմ ասելիքն արդեն ասել եմ։ Որքանո՞վ է այն համապատասխանում իրականությանը կամ ոչ՝ լրացուցիչ մեկնաբանություն կարող են տալ նշյալ կառույցի ղեկավարները»,- ասաց Մարսել Պետրոսյանը՝ հորդորելով իրեն ավելորդ հարցեր չտալ, քանի որ իր խոսքով՝ ինքը հաշվետու չէ որևէ կառույցի՝ նշելու, թե որտեղից և ինչ հանգամանքերում է ձեռք բերել այդ տեղեկատվությունը։