Ներքին 2 տարի առաջ - 12:59 07-12-2023

Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է օրակարգ բերել հարցեր, որոնք արհեստականորեն կդժվարացնեն խաղաղության պայմանագրի կնքումը։ Էն, ինչ մենք փոխանցել ենք ու էն, ինչ մենք բանակցում ենք, մենք շատ լավ գիտենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ակնհայտ է, որ մենք իրոք խոսում ենք խաղաղության մասին, ոչ թե թուղթ ենք ստորագրում կամ ձև անում։ Հիմա, որ վրացիները գալիս են Հայաստան, կամ հայերն են գնում Վրաստան ապրելու, ինչ-որ խոչընդոտ կա՞։ Մենք Վրաստանի հետ պայմանագրի մեջ գրել ենք տենց բա՞ն, չենք գրել։ Պետք է ժամանակ անցնի և ադրբեջանական կողմը նվազեցնի ատելության խոսքը։ Չեմ բացառում, որ ժամանակ անցնի հայերը կգնան Ադրբեջանում կապրեն, և ադրբեջանցիներ կգան Հայաստանում կապրեն, առևտուր կանեն իրար հետ։ Ցանկության դեպքում տասը օրվա մեջ կարելի է այդ պայմանագիրը ստորագրել»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը