Ուղիղ եթեր
Եթե ցանկանայինք, հեշտությամբ կարող էինք Հայաստանի տարածքն օկուպացնել․ Ալիև
copy image url

Եթե ցանկանայինք, հեշտությամբ կարող էինք Հայաստանի տարածքն օկուպացնել․ Ալիև

Արտաքին 1 տարի առաջ - 21:00 06-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի տարածքն օկուպացնելը չէ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մինևույն ժամանակ նշել է, որ եթե իրենք ցանկանային, ապա հեշտությամբ կարող էին օկուպացնել Հայաստանի տարածքը։

«Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք։ Ես սա բացեիբաց հայտարարում եմ՝ դա Ադրբեջանի համար որևէ տեսանկյունից մեծ խնդիր չէ։ Նրանք մեկ օրվա ընթացքում զենքերը վայր դրեցին Ղարաբաղում, իսկ Ստեփանակերտում բարձրացվեց մեր դրոշը։ Մենք չենք ուզում դա անել: Այն, որ մենք դա չենք անում, ցույց է տալիս, որ ես ճիշտ եմ այս հարցում», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, որ նպատակ չունի զենքով միջանցք գրավել, և կարող են այլ տարբերակներ դիտարկել։

«Միշտ ասել եմ՝ մենք կարիք ունենք Նախիջևանի և Թուրքիայի հետ կապի, նաև համաձայնել ենք իրանական կողմի հետ, որ շրջանցող ճանապարհ կառուցենք, այո, դա թանկ տարբերակ է, բայց շինարարությունն արդեն սկսել է, իսկ Հայաստանն այստեղ շատ է կորցնում: Նրանք կարող են եվրոպական վարկերով կառուցել այդ 42 կմ ճանապարհը՝ իրենց սուվերենությամբ, բայց Ադրբեջան-Նախիջևան կապի համար դյուրին հասանելիությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Նա միևնույն ժամանակ մեղադրել է Հայաստանին՝ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու համար:

«Ես բազմիցս խոսել եմ Փաշինյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞ւ չի կատարում եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որը հստակորեն ասում է, որ ուղիղ կապ պետք է հաստատվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, որով նույնիսկ ասվում է, թե ով պետք է ապահովի վերահսկողությունն ու անվտանգությունը։ Դա Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայությունն է՝ ռուսական ԱԴԾ-ն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն