Ներքին 2 տարի առաջ - 09:35 06-12-2023

ՀՀ իշխանությունն արցախցի տղայից խլում է «Ուրալ»-ը, որով նա հարյուրավոր մարդկանց է տարհանել

«Երբեք չէի պատկերացնի, որ 28-ամյակս կդիմավորեմ արկերի պայթյունների ներքո»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Ռոբերտ Բադասյանը, ով իր կյանքի 28 տարիների ընթացքում հասցրել է անցնել արցախյան 3 պատերազմների թոհ ու բոհով, վերջում էլ հերոսին վայել վարքագիծ դրսևորել։

Նա ևս սեպտեմբերի 20-ին հարկադրաբար վայր է դրել զենքը, բայց իր կյանքը փրկելու փոխարեն, մտածել է հարյուրավոր հայրենակիցների կյանքերի մասին։ Խոստովանում է, որ երբեք «Ուրալ»-ի ղեկին նստած չկար, բայց այլ տարբերակ էլ չկար։

«Պատերազմից 15 օր առաջ էինք բարձրացել Մարտակերտից վերև գտնվող Գյուլաթաղի պոստերը։ Արդեն պիտի պերեսմենկան լիներ, բայց մեզ ասացին, որ համար 1 է տրված դիրքերում, ադրբեջանական դիրքերում կան կուտակումներ։ Ու այդպես ծննդյանս օրը սկսվեց կռիվը, իսկ 1 օր անց՝ զենքերը հանձնեցինք»,- ասում է Ռոբերտը, ով, լսելով, որ թշնամին մտել է Մարտակերտ, կայացրել է որոշում, որ պիտի բանակի «Ուրալ»-ը խոդ տա ու փրկի իր հայրենակիցներին։

Դժվար է Ռոբերտի համար հիմա պատմել այդ ամենի մասին, կրկին հիշել, թե ինչպես պարտադրաբար լքեցին իրենց հայրենիքը։

«Եթե մարդկանց չտարհանեի, ապա իմ հայրենակիցները կամ պիտի թուրքի բաժին դառնային, կամ լավագույն դեպքում ոտքով 50 կիլոմետր ճանապարհ կտրեին անտառներով, որը ևս անվտանգ չէր, քանի որ թշնամին արդեն ամենուր էր։ Սկզբից մոտ 80 հոգի՝ ծեր, մանուկ, կին ու զինվորակաների տարա Դրմբոն, այնուհետև Գյուլաթաղից մի տղայի հետ, ով լավ էր ճանաչում անտառով ճանապարհը, վերադարձանք Մարտակերտ։ Երեք անգամ գնացի հետ դառա, վերջում մոտ 300 մարդ «Ուրալ»-ով տեղափոխեցի Ստեփանակերտ»,- ասում է Ռոբերտը։

Ռոբերտ Բադասյանը ցավով է խոսում իշխանությունների վարած քաղաքականության մասին, որը նաև իրեն է վերաբերում․ փորձում են իրենից վերցնել այն «Ուրալ»-ը, որով կյանքեր է փրկել․ արցախցին պատմում է, որ իր ավտոմեքենան չի հասցրել հանել, փոխարենն այդ «Ուրալն» է իր հետ բերել Հայաստան։

Ռոբերտի ցանկությունն այսօր մեկն է՝ նախ աշխատանք գտնել, հետո միանալ ընտանիքին, ովքեր հանգամանքների բերումով ապրում են իրենից հեռու՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»