Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:34 05-12-2023

Մայր Աթոռն Արցախից տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին դրամական աջակցության է տրամադրում

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար։

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը։

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

1․ Ծնողների անձնագրերի պատճեներ,
2․ Ամուսնության վկայականի պատճե,
3․ Երեխաների ծննդյան վկայականների պատճեներ,
4․ Տեղեկանք՝ ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում նաև՝ ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ,
5․ Տեղեկանք՝ բանկային հաշվի վերաբերյալ։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը։

Ստորև ներկայացնում ենք ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալներն ըստ թեմերի՝

Արարատյան Հայրապետական թեմ (Սուրբ Սարգիս եկեղեցի) - 093269620
Արագածոտնի թեմ (Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի) - 077049214
Արթիկի թեմ (ք․ Արթիկ, Տոնականյան 11/1) - 041051253
Արմավիրի թեմ (Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի) - 093021559
Գեղարքունիքի թեմ (Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գր․ Լուսավորչի փ․ 22) - 041120057
Գուգարաց թեմ (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Զաքարյան փ․ 33) - 055114431
Կոտայքի թեմ (ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու 5) - 022360629
Մասյացոտնի թեմ (Սուրբ Թադեոս եկեղեցի) - 077807015
Սյունիքի թեմ (Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) - 098692163
Վայոց Ձորի թեմ (Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի) - 093228226
Տավուշի թեմ (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, Իջևանյան փ․ 5) - 077005101», - ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել