Ներքին 2 տարի առաջ - 18:37 05-12-2023

Տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում

Սոցիալական գործընկերության շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Գործատուների կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում։

Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Գործատուների միությունների, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծով նախատեսվող փոփոխությունները․ գործատուների կազմակերպությունների կազմակերպաիրավական ձևը, ստեղծման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման իրավական հիմքերը, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև գործունեության հետ կապված հարաբերությունները։ Նախագծի նպատակը գործատուներին միավորվելու, իրենց շահերը պաշտպանելու և իրավունքները ներկայացնելու, ներկայացուցչական ճանաչվելու կարգավորումների համապատասխանեցումն է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման համար հիմքերի ապահովումն է։

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն անդրադարձել է սոցիալական գործընկերությանը, որպես աշխատողների, գործատուների, նրանց ներկայացուցիչների և պետության միջև փոխհարաբերությունների համակարգ, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերը, իրավունքներն ու պարտականությունները։ Կայուն աշխատաշուկա, սոցիալական արդարություն և գործազրկության ցածր մակարդակ հնարավոր է ապահովել սոցիալական գործընկերության շրջանակում ստեղծված լիարժեք աշխատանքային իրավունքների իրացման դեպքում։

Քննարկման մասնակիցները խոսել են գործող օրենսդրական կարգավորումներից, ինչպես նաև նոր նախագածի վերաբերյալ ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում