Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:03 05-12-2023

Գազայում հակամարտությունն առնվազն ևս երկու ամիս կտևի. Իսրայելի պաշտպանության նախարար

Գազայի հատվածում ներկայիս ինտենսիվության հակամարտությունը կտևի առնվազն ևս երկու ամիս։ Այս մասին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

Նրա խոսքով՝ Իսրայելը մի քանի ամիս գործողություն կանցկացնի անկլավում՝ մաքրելով և «վերացնելով ահաբեկչական դիմադրության օջախները»։ «ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու միակ միջոցն ուժի կիրառումն է։ ՀԱՄԱՍ-ն ունի երկու տարբերակ՝ մեռնել թունելներում կամ գետնին, կամ հանձնվել առանց որևէ պայմանի»,- ասել է Գալանտը:

Նախարարը հավելել է, որ այս հակամարտությունում Իսրայելի գլխավոր նպատակն է «ապահովել, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չգործի որպես ռազմական կազմակերպություն, որը կարող է կազմակերպված հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել