Սկի դուք չեք տալիս Արցախի անունը, ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:20 04-12-2023
«Մինսկի խմբի համանախագահությանն եք անդրադառնում, ճիշտ եք ասում, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանձնարարեց այդ հարցը Մինսկի անվտանգության կոնֆերանսին, այնուհետեւ ձեւավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, վեր նշված սուբյեկտների պարտականությո՞ւնը չէր՝ կանխելու։ Արձանագրել էին, չէ՞, որ երեք սկզբունք կա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում եւ ուժի չկիրառում։ Հիմա մի սուբյեկտն ուժ կիրառեց, բայց արձագանք չստացանք։ ՆԱՏՕ-ն հիմա էլ է ասում՝ ուժի կիրառումն արգելված է, բայց մնացածներն ինչո՞ւ չեն ասում»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց, որ իշխանությունը չպետք է իրականացնի քայլեր, որոնք մեր ազգային պետական շահերը կվնասեն, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հարցը մեր ազգային պետական օրակարգային հարց է։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պետք է հնչեցնել հարցը՝ միջազգային կազմակերպություններն իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան գործե՞լ են, թե՞ ոչ։ «Եվ եթե չեն գործել, պատճառահետեւանքային կապը ո՞րն է, ասում եք՝ ՆԱՏՕ-ն հիմա էլ է ասում, ՆԱՏՕ-ն հիմա Արցախի անո՞ւն է տալիս, սկի դուք չեք տալիս, ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա։ Ձեր իշխանությունն այսքան ժամանակ որեւէ երկրի դիմե՞լ է, ասե՞լ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցեք քրեական գործ։ Սկի մենք հարուցե՞լ ենք, Հայաստանը հարուցե՞լ է»,- հավելեց նա։

Ամենից շատ դիտված

19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
23:58 Օսմանյան բանակի հայ սպայի թոռը դարձել է Թուրքիայի քաղաքացի
18:45 Պետք չէ 40+10 հազարը, վերադարձրու մեզ մեր հայրենիքը. արցախցի