Արտաքին 2 տարի առաջ - 08:47 04-12-2023

ԱՄՆ-ն Գազայի սահմանների փոփոխություն կամ պաղեստինցիների տեղահանում թույլ չի տա. Քամալա Հարիս

Վաշինգտոնը ոչ մի դեպքում թույլ չի տա Գազայի հատվածից պաղեստինցիների հարկադիր տեղահանում կամ տարածաշրջանի սահմանների վերաձևում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ:

«Փոխնախագահը նաև քննարկել է ԱՄՆ-ի՝ Գազայի հատվածում հետկոնֆլիկտային պլանավորմանը վերաբերող գաղափարները, այդ թվում`դրա վերականգնման, անվտանգության ապահովման և կառավարման ջանքերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հարրիսն ընդգծել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չպետք է պահպանի վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ:

Նրա կարծիքով՝ իրադարձությունների նման զարգացումը կհակասի ինչպես Իսրայելի, այնպես էլ պաղեստինցի ժողովրդի շահերին ու տարածաշրջանային անվտանգությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը