Ներքին 2 տարի առաջ - 20:23 01-12-2023

ՇՄ նախարարը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրենի և փոխտնօրենի հետ

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային:

Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:

2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը, որի նպատակն է պաշտպանել հիմնադրամի ակտիվները Հայաստանում և ապահովել համագործակցության արդյունավետ իրականացումը: Համաձայն ԿՓՇԿ համապատասպան որոշման, համաձայնագրի կիրարկումն առաջարկվում է հինադրամից աջակցություն ստացող բոլոր զարգացող երկրների համար։ 2021թ. հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը։

Հայաստանը սկսել է իր գործնական համագործակցությունը հիմնադրամի հետ 2017 թվականից, երբ հաստատվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ ծրագիրը։ Վերջինս հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջին ծրագիրն է:

Հանդիպման ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրականացվող ծրագրերի որոշ մանրամասներ:

Նախարարը գործընկերներին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի