Ներքին 2 տարի առաջ - 20:15 01-12-2023

Քաղաքացին զինվորական հագուստ կրող հնդիկի համար նոր բաճկոն է գնել

Երեկ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ մի տղամարդ տեսանկարահանել էր մի հնդիկ առաքիչի, որը կրում էր ՀՀ ԶՈւ բաճկոն։ Տղամարդը նվաստացուցիչ խոսքերով ստիպում էր հնդիկին հանել բաճկոնը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը վերցնում բաճկոնը և հեռանում։

Այսօր արդեն միջադեպից տուժած հնդիկը ֆեյսբուքյան իր էջում նոր բաճկոնով լուսանկար է հրապարակել և շնորհակալության խոսքեր գրել՝ նշելով Մարի Պապյան անունով ֆեյսբուքյան օգտատերին, որը և հնդիկ տղամարդու համար գնել էր նոր բաճկոնը։

Այս թեմայով ֆեյսբուքյան գրառումներից մեկին հնդիկ տղամարդը արձագանքել էր՝ գրելով, որ ինքը բաճկոնը գնել է շուկայից։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ զինծառայության մեջ չգտնվող անձանց արգելված է զինվորական համազգեստ կրել։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը