Հայաստանում առաջին անգամ կատարվելու է մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցի հայտնաբերման փորձաքննություն
copy image url

Հայաստանում առաջին անգամ կատարվելու է մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցի հայտնաբերման փորձաքննություն

Ներքին 1 տարի առաջ - 13:12 01-12-2023
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություներ:

Կենտրոնի կողմից ձեռք բերված նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։

Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից լաբորատոր–ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: