Արտաքին 2 տարի առաջ - 10:19 01-12-2023

Ղրիմը վերադարձնելն ավելի հեշտ է, քան Դոնբասը․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը կրկին ագրեսիա չի սկսի ներկայիս լայնածավալ պատերազմի ավարտից հետո։ Այս մասին հայտնում է Informator.ua-ն։

Զելենսկին շեշտել է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։

«Միևնույն ժամանակ, պետությունը պետք է ապահովի, որ իր տարածքում անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Դրան հասնելու համար Ուկրաինան գնում է դեպի համապատասխանեցնում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Բայց, միևնույն ժամանակ, այն մշակում է անվտանգության սեփական չափանիշները։

Մենք մի երկիր ենք, որն անցնում է պատերազմի միջով և ուզում է վերջ տալ պատերազմին, որպեսզի վերադարձ չլինի։ Եվ մենք հստակ չգիտենք, թե ինչպես դա կլինի: Ոչ ոք հստակ չի ասի՝ մենք կլինենք ՆԱՏՕ-ում, թե չենք լինի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը նաև կարծում է, որ Ղրիմի վերադարձը Կիևի համար ավելի քիչ բարդ խնդիր է, քան Դոնբասինը։ Նա ասել է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում պատերազմը շարունակվում է շուրջ 10 տարի։ «Խոսքը, մասնավորապես, երկրի արևելքի բնակիչների «մտավոր վերադարձի» մասին է»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի