Ներքին 2 տարի առաջ - 07:44 01-12-2023

Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել

Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ազատ է արձակվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դատարանը Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոցը: Ակոպյանն ազատ արձակվեց»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսովի պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):