Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:03 30-11-2023

Հակարիի անցակետում թուրքը երեխեքիս հաշվեց ու զարմացած հարցրեց` 5 տղա՞. բռնի տեղահանված

Արցախցի Մելինե Խաչատրյանը 33 տարեկան է, բայց արդեն բազմազավակ մայրիկ է, 5 որդի ունի. ավագը 13 տարեկան է, կրտսերը`4։ Մելինեի ամուսինը սպա է, 19 տարի ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում։

Բազմազավակ մայրը 2 մասնագիտություն ունի`պատմաբան և ռազմաբուժակ։ Ասում է` 2 մասնագիտությունն էլ սիրում է, բայց երկրորդը մի քիչ ավելի շատ, որովհետև խոսքը մարդկային կյանքեր փրկելու մասին է։

Oragir.News-ի հետ զրույցում արցախցի կինը պատմում է. «Սեպտեմբերի 19-ի պատերազմը նման չէր ո՛չ ապրիլյան քառօրյա պատերազմին, ո՛չ 44-օրյա պատերազմին։ Կարծես՝ ամեն ինչ արվում էր հայաթափելու նպատակով, բոլորը վախը սրտում ճանապարհ են ընկել դեպի Հայաստան, որ իրենց երեխեքը թուրքի ձեռքը չընկնեն»։

Ընտանիքը սեպտեմբերի 25-ին է դուրս եկել Ստեփանակերտից, Մելինեն ասում է` Հակարի հասնելու ամբողջ ճանապարհն անցել են աղոթելով, վախը սրտներում։

«Հասանք Հակարիի մոտակայքը, ամուսնուս մեքենան փչացավ, ժամեր տևեց, մինչև սարքվեց։ Հասանք Հակարի... Ես վախենում էի, որ ամուսինս զինվորական է, իրենց մոտ ցուցակներ կային, և էդ ցուցակներով մարդկանց բռնում էին։ Մեզ կանգնեցրին, ամուսնուս ասացին, որ բացի մեքենայի բեռնախցիկը՝ համոզվեն զենք չկա։ Հակարիի անցակետի աշխատողը երեխեքիս հաշվեց ու զարմացած հարցրեց՝ 5 տղա՞: Հետո թուրքերեն ինչ-որ բան էր խոսում»,-պատմում է արցախցի կինը։

Ընտանիքին առաջարկել են Գյումրի կամ Մեղրի։ Մելինեն ասում է` Գյումրին ընտրել է՝ երբևէ Գյումրիում չլինելով։ Հետո տեղափոխվել են Շիրակի մարզի Հացիկ գյուղ: Դժվարությամբ, բայց համակերպվում են։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան