Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը մեկնաբանել է Սկոպյեում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Sputnik-ի մոլդովական ծառայությունը։
Գերատեսչությունը հայտնել է «30 տարվա ընթացքում Ռուսաստանի թշնամական գործողությունների մասին» և կրկին մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը «Մոլդովան ապակայունացնելու փորձերի մեջ»։
Հիշեցնենք, որ Լավրովն ասել էր, որ Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը։