Ներքին 2 տարի առաջ - 19:57 30-11-2023

Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը վարելիս 70-ամյա վարորդը հանկարծամահ է եղել. shamshyan.com

Նոյեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Հաստոցաշինարարական գործարան»-ի մոտ վթարի հետևանքով իրենց մոտ մահացած վիճակում անհայտ քաղաքացի են տեղափոխել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Սերյոժա Սարուխանյանն է:

Ոստիկաններին և քննիչներին Ս. Սարուխանյանի հարազատները հայտնել են, որ նույն օրը ժամը 07:55-ի սահմաններում Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս Չարենցավան քաղաքի Շինարարների փողոցում Ս. Սարուխանյանը հանկարծամահ է եղել, ինչի հետևանքով ավտոմեքենան բախվել է մայթեզրին գտնվող ծառին ու քարե պարսպին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից