Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին, այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնության տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հրավիրած ասուլիսում քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։