Ներքին 2 տարի առաջ - 09:30 30-11-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Նոյեմբերի 28-ին Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները: Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի, իսկ բախման հետևանքով էլ 07-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանկապատին և հայտնվել հողամասում:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Տեղի բնակիչների խոսքով՝ տվյալ հատվածի երթևեկությունը բարձիթողի վիճակում է, իրենք բազմիցս դիմել են մարզպետարան՝ արհեստական անհարթյություններ տեղադրելու համար, սակայն դեռևս ոչ մի աշխատանք չի իրականացվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: