Ներքին 2 տարի առաջ - 23:12 27-11-2023

Գևորգ Գորգիսյանը վայր է դրել կուսակցության փոխնախագահի լիազորությունները․ ով կփոխարինի նրան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 27.11.2023թ. կառավարման խորհրդի նիստում Գևորգ Գորգիսյանը վայր դրեց կուսակցության փոխնախագահի լիազորությունները: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։

Նիստի ընթացքում առաջադրվեց Դավիթ Խաժակյանի թեկնածությունը փոխնախագահի կարգավիճակում, ով ընտրվեց միաձայն: