Ներքին 2 տարի առաջ - 19:49 27-11-2023

Չէի համաձայնվում լքել Շուշին, չէ՞ որ այն անառիկ էր ու երբեք չէր կարող գրավվել․ արցախցի

«2020 թվականի չարաբաստիկ պատերազմը երբ սկսվեց, ես ու դուստրս՝ Մարիան, Շուշիի իմ հայրական տանն էինք։ Այդ օրը հուշերումս մնաց որպես ցավի ու տագնապի օր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Ռուզաննա Հակոբյանը, ում խոսքով իր մանկության ու պատանեկության տարիների բոլոր հուշերը կապված են Շուշի ու շուշեցիների հետ։



«Հրետանու արկերի ձայները հեռվում էին, բայց հստակ լսվում էր։ Աղջիկս արկերի ձայնից հաճախակի վեր էր թռչում, կեսօրին մոտ մեզ իջեցրեցին նկուղ, որտեղ խոնավ ու բորբոսնած պատերի հոտն անգամ հարազատ էր թվում, քանի որ մենք տանն էինք։ Ուշ գիշերով նկուղ եկան մեր շենքի տղամարդիկ ու մեզ հորդորեցին լքել քաղաքը։ Սկզբում ես չէի համաձայնվում, ինչպե՞ս թե լքել քաղաքը, չէ՞ որ Շուշին անառիկ է, ու այն երբեք չէր կարող գրավվել։ Բայց ո՞վ իմանար, որ ամենն արդեն որոշված է։ Ո՞վ իմանար, որ դավաճան մեկի ձեռամբ արդեն վճռված է մի ամբողջ ազգի ճակատագիրը՝ պանդուխտ լինելը...»,- ցավով է վերհիշում այդ օրերի մղձավանջը մեր զրուցակիցը։



Ասում է՝ չնայած Շուշիս ընկավ, բայց մենք գոնե շարունակում էինք ապրել ծվեն-ծվեն դարձած հայրենիքի մի փոքրիկ հատվածում՝ Ստեփանակերտում։

«Ծնողներս, քույրերս տեղափոխվեցին և ինչպես հայտնի տողերում է ասվում՝ «Ծիծեռնակը բույն էր շինում ու ամեն մի շյուղ դնելով նա իր առաջվա տունն էր հիշում», այդպես էլ մենք նորից՝ զրոյից, սկսեցինք տուն դնել Ստեփանակերտում, բայց հայացքով դեպի բլրի վերևում վեր հառնող Շուշին։ Այդպես մենք ցավը, կարոտն ու հուշերը սրտներումս ապրում ու կառուցում էինք Ստեփանակերտում՝ մտքում միշտ ունենալով ազատագրված ու հայկական Շուշին։ Ով իմանար, որ 20 թվականի տառապանքները նախերգանք կլինեն այն մեծ կորուստի, որը տեղի ունեցավ 2023 թվականի մեկօրյա կոչվող, բայց իրականում անավատ ողբերգության»,- ասում է Ռուզաննան, ով, սեպտեմբերի 25-ին ամուսնուն թողնելով Ստեփանակերտում, դստեր հետ ճանապարհվել է դեպի անհայտություն։



«Եռօրյա այդ ճանապարհը, որը պետք է փրկության ճանապարհ լիներ, դարձավ մշտաբորբոք ցավի ու անորոշության, դեպի դժոխք տանող ուղի։ Ճանապարհին և նույնիսկ հիմա՝ 2 ամիս անց, աղջիկս հարցեր է տալիս, թե ինչու Ստեփանակերտում չենք, թե ինչու մենք հարազատներով հաճախակի չենք շփվում, թե ինչու են տատիկ-պապիկը հեռու ապրում, ինչու Նարե քույրիկն այլևս մեզ հյուր չի գալիս, ինչու հայրիկի ընկեր Ազնավուրը էլ երեկոները չի զանգում հայրիկին, և երկար չեն քննարկում Արցախին, Մարտունուն վերաբերվող հարցերը... Օրըստօրե շատանում են Մարիայի ինչուները, և իմ լռությունը էլ ավելի է երկարում․․․»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա