Ներքին 2 տարի առաջ - 09:48 27-11-2023

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ` ձեռք է բերվել 50 ձնամաքրման տեխնիկա` նախատեսված մայթերը մաքրելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Նշվեց, որ տեխնիկան արդեն իսկ Երևանի քաղաքապետարանի հիմնարկի ենթակայության ներքո է:

Երևանի քաղաքապետարանի հաշվարկում առկա է նաև 38 վերապրոֆիլավորված աղցան մեքենա: