Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:16 26-11-2023

Հովհաննես Չեքիջյանի հետ չշփվելը, նրանից չսովորելը մեծ բացթողում է․ Լիլիթ Մովսիսյան

Այսօր տեղի է ունեցել «Եվ եկավ Հովհաննեսը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է դիրիժոր, ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կինոյի տան մեծ դահլիճում։

Նախագծի հեղինակը և պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։

«Քանի որ մեր իրականության մեջ, մեր կողքին ապրում են թվով քիչ կենդանի լեգենդներ, ըստ իս՝ երիտասարդության՝ նրանց չանդրադառնալը և նրանց հետ չշփվելը, իրենցից չսովորելը մեծ բացթողում է։ Այն, ինչ իրենցից սովորում ենք, այլ կերպ հնարավոր չէ լրացնել։ Եվ այդպիսի վառ օրինակներից մեկը հենց մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է, որն իսկապես բացառիկ է մեր իրականության մեջ։ Ահա այստեղից առաջացավ գաղափարը, որ անպայման մաեստորյին նվիրված որևէ նախագիծ լինի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց պրոդյուսերը։

Հարցին, թե երբ մաեստրոն իմացել է ֆիլմի մասին, ինչ արձագանք է տվել, Լիլիթ Մովսիսիյանը նկատեց․ «Նա հենց սկզբից ասաց, որ հեշտ չի լինելու, որովհետև ինքը պիտի հետևեր ընթացքին և խստապահանջ լիներ։ Ես կարծում եմ, որ այդ մոտեցումը միանշանակ ճիշտ էր, որովհետև ամեն դեպքում նա փաստացի լեգենդար անձնավորություն է ր ճանաչում ունի ոչ միայն հայատանում, այլ նաև Հայաստանից դուրս»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»