Ներքին 2 տարի առաջ - 20:53 26-11-2023

Արարատի մարզում BMW է այրվել. shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջև գտնվող Երևանյան խճուղու հատվածում՝ «Ինեսա» սուպերմարկետի հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի հրշեջ փկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է BMW մակնիշի ավտոմեքենայում, և մինչ հրեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Դեպքի փաստով Ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը, ինչպես նաև այն, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։