Ներքին 2 տարի առաջ - 11:48 26-11-2023

ՀՀ քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը մոտ ապագայում ուժի մեջ կմտնի

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին ելույթ է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի Ֆեյսբուքի էջից:

«Ջերմորեն շնորհավորելով Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 52-րդ տարեդարձի առթիվ՝ նշել եմ, որ մեծագույն ոգևորությամբ եմ հետևում մի շարք ոլորտներում վերջին տասնամյակներին ԱՄԷ-ի ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին և ուրախությամբ ենք սպասում բարեկամ Էմիրությունների կողմից նոր բարձունքների նվաճմանը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեր երկրների միջև ստորագրվել են երեք տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր, հիմք է դրվել երկու կառավարությունների միջև ընդլայնված համագործակցության օրակարգին:

Վերջին տարիներին զգալիորեն աճել է Հայաստանից ԱՄԷ և հակառակ ուղղությամբ բարձրաստիճան փոխայցելությունների թիվը։ Երկուստեք ակտիվ մասնակցություն է գրանցվում տարբեր գործարար հանդիպումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին, առկա է կառուցողական համագործակցություն միջազգային կազմակերպություններում:

Արաբական Միացյալ Էմիրությունները Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է. մեր երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը տարեցտարի տպավորիչ ցուցանիշներ է գրանցում: 2022 թվականին այն կազմել է 999,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ «ըստ արտահանող երկրի» ցուցանիշի, իսկ ընթացիկ տարվա ինն ամիսների տվյալներով՝ ավելի քան 1,1 միլիարդ ԱՄՆ դոլար։

Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ։ Հայաստանի և Էմիրությունների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցություն է ծավալվում:

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման տեսանկյունից որպես դրական ձեռքբերում ցանկանում եմ ընդգծել ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կանոնավոր ուղիղ չվերթների կարևորությունը, որոնց թիվը հասնում է շաբաթական մոտ 30-ի:

Այս համատեքստում ցանկանում եմ ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիների համար ԱՄԷ մուտքի արտոնագրի չեղարկման արձանագրությունը ևս վավերացման փուլում է և շատ մոտ ապագայում արդեն ուժի մեջ կմտնի։

Ընդգծելով հայ-էմիրաթական փոխգործակցության բարձր մակարդակը՝ հարկ եմ համարում նշել, որ մեր հարաբերություններն օժտված են զարգացման մեծ ներուժով և հավատացած եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կկարողանանք էլ ավելի խորացնել և ընդլայնել մեր երկրների միջև առկա ընդգրկուն օրակարգը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»,- ասված է ԱԺ նախագահի տեղակալի գրառման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից