Ներքին 2 տարի առաջ - 19:23 25-11-2023

ՀԷՑ-ից զգուշացնում են՝ վճարում չկատարած բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդների տեղեկացնում է, որ համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` հոկտեմբեր ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 17-ին:

Մինչև նոյեմբերի 17-ը իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարելու կամ մասնակի վճարելու դեպքում ևս 3 օրվա ընթացքում վճարում չկատարելուց հետո նոյեմբերի 21-ից այդ բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվի: