Ներքին 2 տարի առաջ - 12:34 25-11-2023

Գյումրիում բացվեց խաչքար֊հուշահամալիր՝ ի պատիվ անմահացած ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանի. shamshyan.com 

Հերոսի ծննդյան օրը Գյումրիում բացվեց խաչքար֊հուշահամալիր՝ ի պատիվ արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արթուր Գրիգորյանի։

Հուշահամալիրի բացման արարողությանը ներկա էին սպայի զինակից ընկերները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ գյումրեցիներ:

Հերոսի խաչքարի բացումն արել են նրա զավակները։

Արթուր Գրիգորյանը մեծ ներդրում է ունեցել կապի զորքերի կազմավորման, ինչպես նաև՝ բանակաշինության մեջ։

Իր ծառայության ընթացքում խրախուսվել է տարբեր գերատեսչական պատվոգրերով և մեդալներով։

2020թ. հոկտեմբերի 1֊ից մասնակցել է Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանական ահաբեկչական պատերազմին՝ Մատաղիսում։

Հոկտեմբերի 17֊ին զենք-զինամթերք տեղափոխելիս ԱԹՍ֊ի հարվածից հերոսաբար նահատակվել է՝ զոհելով իրեն, գիտակցաբար փրկելով ամողջ անձնակազմի կյանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն