Ներքին 2 տարի առաջ - 22:20 24-11-2023

YouTube-ի մոնետիզացիան Հայաստում կսկսի գործել 2024թ․-ից․ Փաշինյան

YouTube-ի մոնետիզացիան Հայաստում կսկսի գործել 2024թ․։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին խոստացել է ԲՏԱ նախարարությունը։

«Կարծում եմ` կարևոր քայլ է, նաև ինտելեկտուալ և ստեղծագործական գործունեության խթանման առումով»,- նշել է վարչապետը և հավելել, որ ցանկությունը մեծ է, որպեսզի Հայաստանում դասերն ու դասախոսությունները շատ լինեն յութուբյան հարթակներում։

Փաշինյանի խոսքով՝ ինքն էլ նման նախասիրություններ ունի՝ YouTube-ով լսել դասախոսություններ։

Ամենից շատ դիտված