Ներքին 2 տարի առաջ - 21:51 24-11-2023

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը Գյոթեի ինստիտուտի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Գյոթեի ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով Սյուզաննա Ռադվանին, կարևորել է կրթական, գիտական, մշակութային ոլորտներում հայ-գերմանական համագործակցության շարունակությունը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գյոթեի ինստիտուտի հետ համագործակցությունն առավել խորացնելու լայն օրակարգ ունի, որին էլ միտված են Երևանում «Գյոթե կենտրոնի» գործունեության ընդլայնմանն ուղղված քայլերը: Փոխնախարարը նշել է կենտրոնն ապագայում լեզվի ինստիտուտ դարձնելու մտադրության մասին:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է ինստիտուտի արդյունավետ փորձը հատկապես հանրակրթության ոլորտում՝ կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման իրականացումը:

«Հանդիպման քննարկման առանցքում է նաև եղել ինստիտուտի և ՀՀ դպրոցների համագործակցության զարգացման հարցը. կարևորվել են ուսուցիչների և աշակերտների փոխանակման, գերմաներենի իմացության ու կրթական համատեղ ծրագրերի իրականացման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Գյոթեի ինստիտուտի տարածաշրջանային պատասխանատու Սյուզաննա Ռադվանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար: Նա ներկայացրել է Գյոթեի ինստիտուտի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, մասնավորապես՝ առանձնահատուկ շեշտել «Լեզուն մշակույթի մեջ» ծրագրի հիմնական ուղղությունները, այն է՝ տարբեր ձևաչափերով (առկա և հեռավար) գերմաներենի ուսուցման խորացումը Հայաստանի դպրոցներում, Երևանում և մարզերում գերմաներեն դասավանդող ուսուցիչների պարբերական վերապատրաստումները: Վերապատրաստման անվճար դասընթացների շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան հանձնելու B2 մակարդակի քննություններ և ստանալու հավաստագրեր:

Սյուզաննա Ռադվանը հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք վերաբերել են դպրոցներում գերմաներենի գրավչության բարձրացմանը։ Նա կարևորել է նաև համագործակցությունը «Ստեղծագործ Եվրոպա», «Էրազմուս+» և այլ ծրագրերի շրջանակում:

Արթուր Մարտիրոսյանը ու Սյուզաննա Ռադվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում