Ներքին 2 տարի առաջ - 21:43 24-11-2023

Փաշինյանը քաղաքացիների հարցերի պատասխանները կարդում է համակարգչից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում պատասխանում էր քաղաքացիների հարցերին։ Համենայն դեպս Փաշինյանի ֆեյսբության էջում այն ուղիղ եթերի ֆորմատով էր հեռարձակվում։ Տպավորությունն էր, սակայն, որ նախաապես ընտրված հարցերն արդեն ունեին գրի առնված հստակ պատասխաններ, որոնցից Նիկոլ Փաշինյանը պարբերաբար օգտվում էր։

Օրինակ՝ հարցուպատասխանի առաջին հատվածում՝ 26:37 րոպեին, երբ հնչում է քաղաքացու հարցը՝ Նիկոլ Փաշինյանը լսելու փոխարեն իր համակգչից ինչ-որ բան է նայում և պարբերաբար թերթում էջը։ Նույն քաղաքացու հարցին պատասխանելիս Նիկոլ Փաշինյանը աչքը կրկին գցում է համակարգչին և ինչ-որ բաներ կարդում (28-րդ րոպե)։ Փաշինյանի այս վարքագիծը կրկնվում է գրեթե ողջ եթերի ընթացքում, այստեղից էլ կարելի է ենթադրել, որ բոլոր հարցերն ունեին նախապես մշակված պատասխաններ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ուղիղ 1 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 17-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ պատասխանելու է ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին,որին կից տեղադրել էր տեսանյութ,որում նշված էր հարցերն ուղարկելու մանրամասները։

Հարցուպատասխանից մոտ հինգ օր առաջ հնարավորություն էր տրվել ՀՀ և սփյուռքի քաղաքացիներին ուղղել իրենց հարցերը վիդեո տարբերակով, որից հետո ընտրվել էին այն բոլոր հարցերը որոնք պետք է հնչեցվեին եթերում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը