Ներքին 2 տարի առաջ - 19:48 24-11-2023

Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել․ Սերժ Սարգսյան

Իմ խորին համոզմամբ, վերջին 100 տարվա մեջ հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել: Այս մասին նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ ընթացքում, իհարկե, եղել են բազմաթիվ պրոբլեմներ, եղել է կուլակաթափություն, եղել է 1930-ականներին մարդկանց անտեղի գնդակահարություններ, եղել է հայրենական պատերազմ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են զոհվել:

Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ, բայց այսպիսի ողբերգություն չի եղել: Այս գիտակցումը, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ դեռեւս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարվածն է եղել մեր պետականությանը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար. «Այդ խնդիրը, երբ մենք առաջ էին մղում, այդ գիտակցությամբ էինք առաջ մղում: Ղարաբաղը երբեք Հայաստանի պետականության, հայ ժողովրդի համար բեռ չի եղել, ընդհակառակը, եղել է փրկօղակ: Այս ողբերգությունը մեզ զրկեց մեր հիմնասյուներից մեկից: Առաջին հերթին պետք է մտածել դրա մասին և ոչ թե անձերին, առանձին քաղաքական ուժերին թիրախավորելու մասին։ Թող թիրախավորեն, հատկապես այդ թիրախավորումների ճնշող մեծամասնությունն ուղղակի զրպարտություններ են, ժամանակի ընթացքում իրենք էլ են տեսնում, որ զրպատություններ են»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն