Ներքին 2 տարի առաջ - 19:20 24-11-2023

Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի․ Սերժ Սարգսյան

Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը. Համենայն դեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկ ես բանակցում եմ: Մենք տեսանք՝ ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է որպես բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցություան արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահները աշխարհի երեք հզոր երկրներն էին:

Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի եւ եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն