Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:20 24-11-2023

ՔՊ-ականներ, դուք վստահության քվե չե՛ք ստացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար․ Մենուա Սողոմոնյան

«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգանավորներին, ասելով, որ ՔՊ-ի նախընտրական ծրագրի հիման վրա կազմված այս Կառավարության ծրագրի բազմաթիվ դրությներ տապալվել են։ Սողոմոնյանը անդրադարձավ դրանցից 3-ին։

«Կառավարության ծրագրում գլխավոր խնդիր է հռչակված Լեռնային Ղարաբաղի ժողովդրի անվտանգության ապահովումը,խնդրի խաղաղ ևհամապարփակ կարգավորումը կարգավիճակի վերջնական հստակեցմամբ այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։

Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի ամս, դրանով ոտնատակտալով Կառավարության ծրագրի այս դրույթը։
Կառավարության ծրագրում Կառավարությունն իրեն հայտարարում է Արցախի ժողովդրի անվտանգության երաշխավոր։ ՍԵպտեմբերի 19-ին և 20-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիայի պայմաններում երաշխավոր լինելու հանգամանքը ոչ մի տեղ չերևաց։

Կառավարության ծրագրում նշված է նաև ապաշևջափակման մասին, բայց այնպիսի ապաշրջափակման, որի պայմաններում Արցախի և Հայաստանի կենսական,անվտանգային շահերը չեն վնասվի։ 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում տեղի ունեցած «Մետքասի ճանապարհ» համաժողովում խաղաղության խաչմերուկ նախագիծը ներկայացվեց Փաշինյանի կողմցի, որը հենց ապաշրջափակման մասին է, բայց այստեղ Արցախ չկա ի տարբերություն նրա, որ ասվել է՝ ապաշրջափակումը չի վնասելու Արցախի կենսական շահերը։

Այն մարդիկ, այն քաղաքացիները, որոնք ստացել էին «ՀՀ հպարտ քաղաքացու» խորհրդանշական անձնագրերը,անձնագրեր,որոնց վրա Հայաստանն ու Արցախը միասին են պատկերված, այդ մարդիկ հիմա ումի՞ց պատասխան պահանջեն, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում Արցախ չկա, այս իրավիճակի համար, ժողովդրին խաբելու համար, ումի՞ց պատասխան պահանջեն։

Ես ուզում եմ ՔՊ-ական պատգամավորներին հիշեցնել, դուք վստահության քվե չեք ստացել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար, դուք վստահություն չեք ստացել Ալիևից խաղաղություն խնդրելու համար, որվհետև այդ քաղաքացիները չէին պատկերացնի, որ Արցախը հանձնելուց հետո էլ պետք է գնալ և աղաչել Ալիևին»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Ամփոփելով խոսքը՝ նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին կոչ արեց կողմ քվեարկել «Հայաքվե»-ի նախագծին։

«Պահանջում եմ՝ կողմ քվերակել նախագծին և ապահովել սահմանադրականությունը։ Դադարեցրե՛ք Կառավարության ղեկավարի կողմից Սահմանադրության ու Անկախության հռչակագրի ոտնահարումը։ Վերջապես, ժողովրդավարությունը Հայաստանում մի՛ գերեզմանեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում