Ներքին 2 տարի առաջ - 15:30 23-11-2023

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը պետք է շարունակի իր ազգանվեր գործունեությունը

Ստեփանակերտի Կոմիտասի անունը կրող երաժշտական դպրոցը 85 ամյա պատմություն ունի։ Այն Ստեփանակերտում մասնագիտական թեքումով միակ երաժշտական դպրոցն էր, ինչը պարտավորեցնող էր և՛ աշակերտների, և՛ ուսուցիչների համար։ Դպրոցը 85 ամյա հոբելյանին շատ երկար էր նախապատրաստվել։ Ցավոք, շրջափակումը, հետո էլ՝ պատերազմը «խմբագրեցին» բոլորի սպասումներն ու երազանքները․․․ Ե՛վ աշակերտները, և՛ ուսուցիչները հայրենիքից զատ՝ կորցրեցին նաև իրենց հարազատներին, բայց ոչ հավատը գալիքի հանդեպ։ Նրանք չնայած այսօր ցրված են Հայաստանի տարբեր շրջաններով, երեկ խեղդելով ցավը հոգիներում, հավաքվել էին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ համերգ տալու, ինչպես իրենք են ասում՝ իրենց ճանաչել տալու։

Դպրոցի տնօրեն Զարինե Բաբայանը, ով այս պատերազմում իր ամենաթանկին է կորցրել` որդուն, Oragir.News-ի հետ զրույցում ասում է․ «Մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի 85 ամյա պատմություն ունեցող երաժշտական դպրոցը շարունակի իր ազգանվեր գործունեությունը՝ մատաղ սերնդի մեջ սերմանելու ազգային մշակույթը։ Մենք պայքարում ենք հանուն նրա, որ տեսնեն մեր երաժշտական դպրոցի սաների տաղանդը, որ տեսնեն, թե ինչպիսի սաներ կան մեր Արցախ աշխարհում, ու շարունակենք մեր տասնամյակների դպրոցի գործունեությունը»։

Մինչ վերջին պատերազմը, դպրոցն ուներ 468 աշակերտ։ Անգամ ամենադժվար օրերին դպրոցի սաները մասնակցել են տարբեր երաժշտական մրցույթների՝ գրավելով պատվավոր տեղեր։ «Վերջին հաղթանակը եղել է «Փարիզյան աստղեր» փառատոնին մասնակցությունը՝ առցանց եղանակով, որտեղ դպրոցի սաները նվաճել են ինչպես առաջին, երկրորդ պատվավոր տեղերը, այնպես էլ՝ «Գրան-պրի» մրցանակը»,- ասում է մեր զրուցակիցը՝ հպարտությամբ նշելով այն տաղանդավոր արցախցի երգիչների անունները, ովքեր այսօր մեծ բեմեր են նվաճել։

Բաբայանը երախտապարտ է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար կազմին և աշխատակիցներին, ովքեր այս դժվար պահերին սատար են կանգնել իրենց՝ արել հնարավորն ու անհնարինը, որպեսզի սաներն իրենց զգան այնպես, ինչպես կզգային իրենց հարազատ կրթօջախում։ Համերգին հնչեցին ժողովրդական, հայրենասիրական երգեր, ինչպես նաև դասականների ստեղծագործություններ։ Համերգն ավարտվեց «Արցախ» երգով։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Ձեզ գուցե հետաքրքրի