Արտաքին Մամուլ 2 տարի առաջ - 12:30 23-11-2023

Անկարան մտադիր չէ առաջիկայում վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դիմումը․ Reuters

Բրիտանական Reuters լրատվական գործակալությունը գրում է․

Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել անդամակցության Շվեդիայի դիմումը՝ նախքան նոյեմբերի 28-29-ը կայանալիք դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը։

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն։

Օրինագիծը նախ պետք է վավերացվի Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի կողմից, այնուհետև կքվեարկի ամբողջ խորհրդարանը. այս քվեարկությունը կարող է տեղի ունենալ հանձնաժողովի որոշումից մի քանի օր կամ շաբաթ անց: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին արձանագրությունը մինչ այժմ վավերացրել է դաշինքի 31 երկիր, միայն Հունգարիան և Թուրքիան չեն հաստատել այն։ Անկարայի կողմից այս փաստաթղթի շուտափույթ վավերացման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերվեց ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Շվեդիայի միջև հուլիսին Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովից առաջ։ Այդուհանդերձ, թուրքական կողմն այնուհետև մի քանի պայմաններ է առաջադրել հայտի հաստատման համար, այդ թվում՝ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում և Եվրամիության հետ տնտեսական և վիզային ինտեգրման արագացումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի