Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:50 23-11-2023

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 4500 ուսանողների առաջին կիսամյակի ուսման վարձը կվճարի պետությունը

Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը: Այդ մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 12-ին որոշում էր ընդունվել կրթաթոշակային ծրագիր մեկնարկել թե՛ բուհերում, թե՛ քոլեջներում սովորող ուսանողների համար, որոնք ԼՂ-ից բռնի տեղահանվել էին, և այս պահին իրենց կրթության շարունակության խնդիր կար: «Այս որոշմամբ հատկացնում ենք համապատասխան գումարները: Մասնավորապես՝ բուհական մակարդակում 1836 ուսանողների տվյալներ են նույնականացվել: Նրանք արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր այն ուսանողներն են, որոնք իրենց կրթությունը շարունակում են մեր բուհերում, և այս նախագծով հատկացնում ենք կրթաթոշակ նրանց 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի չափով, որը կազմում է շուրջ 440 մլն դրամ: Հատկացնում ենք նաև քոլեջային մակարդակում կրթություն ստացող շուրջ 2524 ուսանողերի համար գումարները՝ շուրջ 402 մլն դրամի չափով. այս ուսանողների կրթությունը նույնպես ապահովված է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ անդրադարձավ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ ստանալու հարցին:

«Մենք օրենքի փոփոխություններով լիազորություն վերապահեցինք Կառավարությանը, որպեսզի հոկտեմբերի 26-ից ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելուց հետո մեր հայրենակիցները արդեն օրենքով ունենան կենսաթոշակի և նպաստի իրավունք: Այդ լիազորության շրջանակում Կառավարությունը կկարողանա թոշակ նշանակել, հաշվարկել, վերահաշվարկել: Մենք որոշեցինք, քանի որ հրատապ էր այս խնդիրը, այն լուծել երկու մեխանիզմով. մենք կգործարկենք էլեկտրոնային հարթակ, և մեր հայրենակիցները դիմումներ կներկայացնեն, և նրանք, ովքեր ԼՂ-ում արդեն իսկ ունեցել են կենսաթոշակի, նպաստի ամենատարբեր իրավունքներ, նաև զինկենսաթոշակի, կկարողանան ՀՀ-ի օրենքներով գործող սոցիալական պաշտպանության երաշխիքներից օգտվել այն դրույքաչափերով, ինչ ՀՀ քաղաքացիները: Նրանք, ովքեր կենսաթոշակային իրավունքը նոր պետք է իրացնեն, կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, դիմում ներկայացնել և, ընդհանրական կարգով, ինչպես որ ՀՀ քաղաքացիներն են սպասարկվում, այդպես կսպասարկվեն: Բայց շատ կարևոր նախապայման է, որ հաշվառված լինեն ՀՀ որևէ հասցեում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան