Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:04 23-11-2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները չեն արտագաղթում Հայաստանից, վիճակը կայունացել է. Փաշինյան

Այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները օբյեկտիվ հնարավորություն կամ ցանկություն չունենան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կառավարությունն ամեն ինչ կանի, որ նրանք մնան Հայաստանում։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գոհունակությամբ արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հոսք Հայաստանից չկա։

«Արտագաղթի երևույթներ չկան, որովհետև առաջին օրերին կար բավականին անհանգստացնող թիվ գնացողների, բայց մենք ենթադրում էինք, որ շատ դեպքերում մարդիկ ուղղակի այցելում են հարազատների հրավերով, մենք տեսնում ենք, որ վիճակը կայունացել է», - նշեց Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի, սա նշանակում է, որ իրենց կայացրած որոշումները որոշակի էֆեկտ են ունենում, բայց և չի նշանակում, որ այդ մարդկանց բոլոր պրոբլեմները լուծել են։

Վարչապետը շեշտեց, որ ինչ-որ մի պահից ԼՂ-ից տեղահանվածների նկատմամբ տարվող քաղաքականությունը պետք է դառնա նույնական ՀՀ քաղաքացիների նկատմամբ տարբող քաղաքականությանը։ «Գաղափարաբանությունը հետևյալն է, որ բարեկեցությունը ձևավորվում է աշխատանքի միջոցով և ես ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք։ Գերազանցել ենք 730 հազար թիվն, ու պետք է արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել։ Մենք հույս ունենք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների՝ աշխատանքի շուկայում ու տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը