Արտաքին 2 տարի առաջ - 19:13 22-11-2023

ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին առաջարկներ են ուղարկվել բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում, որոնց հստակ պատասխաններ դեռ չենք ստացել։ Ինչպես կարող է անհայտ լինել, երբ ես նոր եմ ներկայացրել փաստերը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե ինքը տեղյակ չէ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման Մոսկվայի առաջարկներին։

«Միևնույն ժամանակ, Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում և Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն կարող համարվել բարեխիղճ միջնորդներ մի շարք պատճառներով: Նրանց գործողությունները ստորադասվում են Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու նպատակին, նրանք ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները և միևնույն ժամանակ անամոթաբար գողանալ և փոփոխել Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները՝ պատեհապաշտ նկատառումներին համապատասխան։

Ուստի նրանց միջնորդությունից իրական օգուտ չկա, չի էլ կարող լինել, քանի որ լիցքն այլ է, նպատակը՝ այլ...

Երևանի անխոհեմ խաղադրույքը, որ Արևմուտքը կօգնի իրենց, ֆիասկո է ապրել: Սա նույնպես ակնհայտ է: Սա չտեսնելն անհնար է։ Չնայած առկա առաջարկներին և հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները դեռևս սառեցված են»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում