Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 18:44 22-11-2023

Զախարովան հայտնել է, որ մարդասիրական աջակցություն է ուղարկվել Երևան

Ռուսաստանը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայությանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել Հայաստանին և Ղարաբաղի հայությանն աջակցելու ուղղությամբ։ Այսօր առավոտյան Երևան է ուղևորվել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից մարդասիրական օգնություն, որի մասին ավելի վաղ հայտարարվել էր»,- ասաց Զախարովան։

40 տոննա քաշով բեռը ձևավորվել է հայկական կողմի պահանջմունքների հաշվառմամբ և ներառում է սննդամթերք, տաք հագուստ, շարժական էլեկտրակայան:

Ռուս դիվանագետի խոսքով՝ նոյեմբերի 13-ից սկսվել է «Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամի կողմից մարդասիրական օգնության բաշխման երրորդ փուլը:

«Մենք ողջունում ենք հայկական սփյուռքի ջանքերը Ռուսաստանում, ֆինանսական օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի հայերի միության բազմաթիվ տարածաշրջանային բաժանմունքների կողմից»,- նշեց Զախարովան:

Մասնավորապես, Իվանովոյի մարզի համայնքն ուղարկել է մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն, Ստավրոպոլի մարզը՝ 60 տոննա:

Բնակչության զբաղվածության տեղական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստվել է թափուր աշխատատեղերի ցուցակ Ռուսաստանի տարածք ժամանող ԼՂ հայերի աշխատանքի տեղավորման համար։ Փաստաբաններն իրականացնում են անվճար խորհրդատվություն: