Ներքին 2 տարի առաջ - 15:00 22-11-2023

Ալբերտ Բազեյանի կալանքը ապօրինաբար երկարաձգել են 2 ամսով․ փաստաբան

Դատարանը որոշում է կայացրել 2 ամսով երկարաձգել է ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբեր Բազեյանի կալանքը։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Դատական նիստը երեկ է եղել, այսօր առավոտյան որոշումը հրապարակվեց՝ 2 ամսով կալանքը երկարաձգվեց։ Դատարկություն գործ է, ընդհանրապես ոչ մի ապացույց չկա, բայց ապօրինի երկարաձգել են։ Պարտադիր բողոքարկելու ենք»,- ասաց փաստաբանը։

Ալբերտ Բազեյանի որդին՝ Երվանդ Բազեյանը, մեզ հետ զրույցում այս գործը քաղաքական հետապնդում որակեց․

«Ընդհանուր առմամբ գործ չկա, քաղաքական հետապնդում է, շինծու մեղադրանք, նյութ չունեն։ 2 ամսվա մեջ գրեթե գործողություն չեն արել,անհասկանալի վիճակ է։ Նախաքննական գաղտնիք կա, դրա մասին չխոսեմ, սպասողական վիճակ է, նորից կդիմենք Վերաքննիչ դատարան»։

Ալբերտ Բազեյանը գտնվում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։

«Հայրս մեկուսացված է, տեսակցություններն արգելված են, զանգի հնարավորություն չունի, խիստ ռեժիմ է»,- ասաց Ալբերտ Բազեյանի որդին, ապա հավելեց, որ մոտ օրերս փաստաբանը մամուլի ասուլիս կհրավիրի։

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով սեպտեմբերի 26-ին կալանավորվել է։ Այդ մասին հայտնել էր նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

ԵԿՄ նախկին փոխնախագահը մեղքը չի ընդունում, նա իրեն քաղբանտարկյալ է համարում։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամներ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում