Արտաքին 2 տարի առաջ - 14:20 22-11-2023

Եվրախորհրդարանը քննարկել է ռուս-ֆիննական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցած միջադեպը, որը պայմանավորված է ՌԴ-ի դեպի Ֆինլանդիայի սահման փախստակնների հոսքով, քննարկման առիթ է դարձել Եվրախորհրդարանում, որին մասնակցել են պատգամավորները, Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները միաձայն աջակցություն են հայտնել Ֆինլանդիային՝ միառժամանակ կարևորելով միգրանտների իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը։ «Մենք պետք է պաշտպանենք մեր սահմանները, ինչպես նաև մեր արժեքները»,- նշել է ներքին գործերի հարցերով հանձնակատար Լև Յուհանսոնը՝ կոչ անելով մշակել ԵՄ-ի ընդհանուր դիրքորոշումը՝ նման խնդիրների շուրջ։

Ֆիննլանդիայի խորհրդարանականների տվյալներով ՝ միայն նոյեմբերին սահմանը հատել են մոտ 500 երիտասարդ տղամարդիկ, որոնց անձը հաստատող փաստաթղթերը ճանապարհին անհետացել են։

Ավստրիացի պատգամավոր Լուկաս Մանդլը անդրադարձել է այս միջադեպին՝ այն անվանելով պետության կողմից կազմակերպված մաքսանենգություն։

ԵՄ Խորհրդում նախագահող Իսպանիայի արտաքին գործերի պետքարտուղար Անխելես Մորենո Բաուն կոչ է արել Եվրախորհրդարանին օրենսդրական առաջարկներ ներկայացնել: Նոյեմբերի կեսերից սկսած Ռուաստանում գտնվող Իրաքի, Սիրիայի, Եմենի և Մերձավոր Արևելքի այլ երկրների հարյուրավոր քաղաքացիները ուղևորվել են սահման՝ Ֆինլանդիա հասնելու համար: Սակայն ապաստան հայցողների մեծ մասը Ֆինլանդիա մուտք գործելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունի։ Ֆիննական իշխանություններն այդ գործունեությունը համարում են հստակ կազմակերպված, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ֆիննլանդիայի անվտանգության համար:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի