Ներքին 2 տարի առաջ - 13:38 22-11-2023

Գնամ ի՞նչ անեմ. Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ միջոցառմանը

Դեկտեմբերին ՀԱՊԿ-ի միջոցառում կա, ես նույնպես չեմ մասնակցելու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրոզյանը չեն մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին։

«Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի, բայց ես կարծում եմ՝ իմ մասնակցությունն այս ստեղծված իրավիճակում տեղին չէ։ Հիմա այն իրավիճակն է, որ ՀԱՊԿ-ը, փաստացի, իր պարտավորությունները որևիցե ձևով չի կատարում ու չի կատարել, գնամ այնտեղ ի՞նչ անեմ»,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը նստում մեքենան, եթե այն չի տեղափոխում Ա կետից Բ կետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կփորձեմ այդ մեքենան ինչ-որ ձևով աշխատեցնել, քանի որ այլ մեքենա ես այս պահին չունեմ»:

Սիմոնյանը վստահեցրեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում չունի և որևիցե ձևով հարաբերությունները չեն սառեցվում․ «Ես իրենց տեղեկացրել եմ, որ չեմ մասնակցելու։ Դեռ արձագանք չկա, համենայնդեպս։ Կարծում եմ, չի էլ լինի արձագանք, որովհետև վստահ եմ, իրենց համար էլ հասկանալի է, թե չմասնակցելու պատճառները որոնք են: ՀՀ ինքնիշխան երկրի տարածք են ներխուժել 3-րդ երկրի ուժերը, և ՀԱՊԿ-ը նույնիսկ քաղաքական գնահատական չի տվել։ Գնանք այդտեղ ի՞նչ անենք»։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը