Ներքին 2 տարի առաջ - 22:20 21-11-2023

Երկու ամիս անց քաղաքային իշխանությունն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ավագանու անդամ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։

Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, որ երկու ամիս անց քաղաքային իշխանությունն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել, իսկ ավագանու նիստերը քաղաքակիրթ բանավեճի փոխարեն վերածվել են ամենագռեհիկ հայհոյախոսությունների հարթակի:

Սա, ինչպես ասացի, սպասելի էր, որովհետեւ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ (հիշեցնում եմ՝ ավագանու 65 անդամներից ընդամենը 32-ն են իշխանության ներկայացուցիչ` այսինքն, փոքրամասնությունը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմություն, ու այս պայմաններում խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնալու եւ ի վերջո, վնասելու են մեր քաղաքին։

Հետեւաբար, առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման։

Հ․ Գ․ Մեր քննադատները սեպտեմբերին ասում էին, թե նոր ընտրության գնալու առաջարկը ընդունելի չէ, իբր «ստեղծված պայմաններում ավելորդ ծախսեր չանելու համար»: Սա առնվազն ծիծաղելի պատճառաբանություն է, հաշվի առնելով, որ ՔՊ-ն «ստեղծված պայմաններում» մսխում է բյուջեի փողերը՝ ճոխ յուբկաներով երդմնակալությունների, չկայացած սնուփդոգյան համերգների, ամանորյա և այլ տոնակատարությունների վրա»։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր