Ներքին 2 տարի առաջ - 21:23 21-11-2023

Գորիսի օդանավակայանի և թռիչքուղու շինարարությունը գումարներ մսխելու հերթական միջոցն է․ Հակոբ Ճաղարյան

«Գորիսի օդանավակայանի վերագործարկումը, ըստ իս, իրատեսական չէ և բացարձակ ոչ մի տրամաբանություն չկա դրա մեջ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց օդաչու-հրամանատար, ավիացիայի փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում տրանսպորտային միջոցով Գորիս հասնելն ավելի արագ է լինելու, քան ինքնաթիռով, եթե հատկապես հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ պետք է իքս վայրից մարդիկ նախ հասնեն Զվարթնոց օդանավակայն, որտեղից նոր մեկնեն Գորիս։

«Երևանից, Աբովյանից կամ Հրազդանից դեպի Զվարթնոց և Շինուհայր օդանավակայան, այնտեղից էլ մինչև Գորիս հասնելու ժամանակը ավելի երկար է տևելու, քան որևէ տրանսպորտային միջոցով։ Բացի այդ, տրանսպորտային միջոցով ուղևորվելն ավելի մատչելի է․․․ Սա պարզապես օդանավակայանի և թռիչքուղու շինարարության վրա գումարներ մսխելու հերթական միջոցն է և Ֆեյսբուքով կառավարող իշխանության հերթական PR ակցիան»,- ասաց Հակոբ Ճաղարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ մտադիր են վերականգնել Գորիսի օդանավակայանը։

«Այդ ուղղությամբ հանձնարարական ենք ստացել և որոշակի աշխատանքներ իրականացրել ենք նախ մեզ մոտ, հետո Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին և նախանշել անելիքները»,- ԱԺ ամբիոնից հայտնել էր Սանոսյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախնական ուսումնասիրություններ է իրականացնում Գորիսի օդանավակայանը վերագործարկելու համար։

Նշենք, որ Գորիսի օդանավակայանը գտնվում է Խոտ գյուղի մոտ։ Այն կառուցվել և սկսել է գործել 1970-ականների վերջին` օրական ընդունելով մինչև 8 չվերթ։ Երևանից այստեղ էին թռչում Ան-2 և Յակ-40 ինքնաթիռները։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա