Ներքին 2 տարի առաջ - 14:49 20-11-2023

Քննարկվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները

Նոյեմբերի 17-ին և 18-ին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել խորհրդակցություն‚ որի ընթացքում ներկայացվել են Դիլիջանի և Պուշկինի թունելների մանրամասն հետազոտությունների արդյունքները։ Նշենք‚ որ թունելների մանրամասն հետազոտման, ինչպես նաև հիմնանորոգման ու արդիականացման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով պայմանագիր է կնքվել «ԲԵՌՆԱՐԴ Գրուպ ԶեդԹի ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) և «Ակտես ԲԵՌՆԱՐԴ» ՋիԷմԲիԷյչ (Ավստրիա) համատեղ ձեռնարկության հետ (ենթախորհրդատուներ՝ «Տրանսնախագիծ» ՓԲԸ և ԷմՍի Մոբիլիթի Քոնսալթնթս ՋիԷմԲիԷյչ)։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարբեր գերատեսչությունների‚ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի‚ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ‚ ճանապարհաշինարարներ‚ նախագծողներ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով ներկաներին կարևոր մասնագիտական քննարկմանը‚ տեղեկացրեց‚ որ թունելների վերականգնումը ներառված է ՀՀ կառավարության ծրագրում։ Նա ընդգծեց‚ որ պետք է հատուկ ուշադրություն դարձվի թունելների անվտանգության բարձրացմանը։ Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է ՀՀ մասնագիտական հանրույթին ևս ներգրավելու նախագծման փուլին՝ լսելու նրանց կարծիքները թունելների կառուցման‚ վերականգնման‚ պահպանման‚ սպասարկման ուղղությամբ։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծեց‚ որ Դիլիջանի և Պուշկինի թունելներն այս պահին Հայաստանի ամենաերկար թունելներն են‚ որոնց վերականգնումը մեծ կարևորություն ունի ՀՀ տնտեսության‚ տրանսպորտային ենթակառուցվածքի համար։ Երկու թունելներն էլ գտնվում են միջպետական ճանապարհների վրա։ Հատկապես Դիլիջանի թունելով երթևեկությունը բավականին ինտենսիվ է‚ և երկար տարիներ չնորոգվելով՝ այս թունելները հայտնվել են անմխիթար վիճակում։ Պարոն Ավետիսյանը հույս հայտնեց‚ որ մասնագիտական քննարկման արդյունքում վեր կհանվեն բոլոր խնդիրները‚ ինչը կնպաստի‚ որպեսզի առաջիկա տարիներին ունենանք բարձր չափանիշներին համապատասխանող թունելներ։

Հանդիպման ընթացքում խորհրդատու կազմակերպությունը ներկայացրեց թունելների և դրանց ինժեներական համակարգերի ներկա վիճակը, համապատասխանությունը Հայաստանում գործող և միջազգային տեխնիկական ու անվտանգային ստանդարտներին։ Քննարկվեցին վերականգնողական միջոցառումների տարբերակներ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան