Ներքին 2 տարի առաջ - 13:19 20-11-2023

Զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ-ն 142 երկրների մեջ 7-րդ տեղում է․ Քերոբյան

Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա. Ջերմուկում զբոսաշրջիկների համար այսօր անվտանգ չէ։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձանաժոցովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Պարոն Քերոբյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջերմուկում, որը մեր զբոսաշրջային կենտրոններից մեկն է համարվում, ինչպես նաև սահմանամերձ Տավուշը և Սյունիքը։ Զբոսաշրջության հիմքն անվտանգությունն է. Ջերմուկում մենք նորից կտեսնե՞նք գերհագեցած հյուրանոցներ։ Թշնամին կոնկրետ կրակում է ՀՀ ներդրումների վրա, ու պետք չէ ինչ-որ կազմակերպությունների զանգել ու հարցնել` ինչ վիճակ է, այլ պետք է գնալ ու տեղում մարդկանց հարցնել` ի՞նչ է կատարվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ի պատասխան ՀՀ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, որ զբոսաշրջության ապահովության ինդեքսով ՀՀ-ն 142 երկրների մեջ 7-րդ տեղում է, քանի որ մեր երկրում շատ քիչ է հանցագործությունների քանակը։ «Աշխարհի բոլոր երկրներում զբոսաշրջության ծավալի աճի մակարդակով ՀՀ-ն 6-րդն է, այն զիջում է Կատարին, Սաուդյան Արաբիային և մի քանի այլ երկրների։ Համեմատած բազմաթիվ այլ երկրների՝ մեր երկրում զբոսաշրջությունն աճել է»,- ընդգծեց նախարարը։

Քերոբյանը նաև նշեց, որ այս տարվա 10 ամիսներին ՀՀ է այցելել 2 մլն զբոսաշրջիկ, որը 2019 թվականի համեմատ 25 տոկոսով ավելի է և ակնկալում են, որ մինչև տարեվերջ 2,4 մլն զբոսաշրջիկի այց կունենան։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեության կարգավորումն է»,- ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը