Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:31 19-11-2023

Չամրակապված ուղևոր և առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելը պետք է դառնա ամենալուրջ պատժվող խախտումներից մեկը

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք, որ մեքենայով ճանապարհորդում եք, չե՞ք մտածում, որ ցանկացած պահի կարող է կողքից մի ծանր Ջիպ հարվածի ձեր մեքենային ու ձեր` ամրակապված չլինելու արդյունքում ձեր գլուխը ապակուց դուրս թռնի (ու դուք մեռնեք)։

Իսկ երբ ձեր երեխաների հետ եք ճանապարհորդում, չե՞ք մտածում որ տենց մի վթարի դեպքում երեխան կարա դուրս թռնի ու մեռնի, քանի որ մանկական նստատեղում չի։

Իսկ, առհասարակ, մտածու՞մ եք։

Ամրագոտին արդյունավետ է 15 կմ/ժ-ից սկսած արագություններում։ Ամրագոտին ու մանկական նստարանը վթարից մահանալու հավանականությունը պակասեցնում է 55-ից 80 տոկոսով։

Եթե բոլորս ամրակապվեինք, վերջին 15 տարում առնվազն 1000 մարդով պակաս կլիներ ճանապարհային մահացիությունը Հայաստանում։

Ձեր երեխային ու ընտանիքի անդամներին չամրակապված տեղափոխելուց միշտ հիշեք, որ ձեզանից անկախ կարող է լուրջ վթար լինել ու հետո գլխներիդ մազերն եք պոկելու` երբ բրիգադը ձեր հարազատի դիակը տանելիս լինի։

Չամրակապված ուղևոր, և, առավել ևս, առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելը պետք է դառնա ամենալուրջ պատժվող խախտումներից մեկը, քանի որ դա պատահաբար չի լինում (ի տարբերություն գիծ տրորելու) ու տարեկան 100-ից ավել կյանք է տանում»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը