Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 14:11 19-11-2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն «հակասական» է որակել ԵԱՀԿ ԽՎ նիստում Փաշինյանի ելույթը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Փոխանցում է Tert.am-ը։

«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։

Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։

«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։

Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը